1 սեպտեմբերի 2009 - 23:48 AMT
Հայ եւ թուրք ժողովրդների միջեւ հաշտեցում կլինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում
«Ես ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության հասնելու կարեւոր քայլը եւ հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջեւ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում»,-PanARMENIAN.Net-ին է հայտարարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Սակայն, ըստ նրա, հայ եւ թուրք ժողովրդների միջեւ իրական հաշտեցում կլինի միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում: «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը վշտի աղբյուր է ողջ հայ ժողովրդի համար եւ այդ վերքը չի ամոքվի զուտ սահմանի բացմամբ»,-ասել է Շիֆը: