ՀՀ նախագահը շնորհավորել է ԼՂՀ ժողովրդին տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Անցած 18 տարիները հաստատեցին, որ 1991թ. պատմական որոշումը ԼՂՀ կազմավորման եւ անկախության հռչակման մասին այլընտրանք չունի: Այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ ամենակարեւորը, իրենց ճակատագիրն ինքնուրույյն տնօրինող քաղաքացիներով»,-ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում` նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 18-ամյակին:



ՀՀ նախագահն ընդգծել է, որ այսօր ի դեմս Արցախի, մենք, ինչպես եւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ժամանակակից հանրապետության հետ, որը կյանքի է կոչում ազատության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության իդեալները, որը բոլոր օբյեկտիվ ու արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների հետ հանդերձ առաջընթաց է ապրում, զարգացնում է տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում է խաղաղությունը: «Հայաստանի Հանրապետությունը եւ ողջ հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ մնում են Արցախի հուսալի հենարանը: Հավաստիացնում եմ բոլորին, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած խաղաղ լուծում կընդունվի Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ կամքի ազատ արտահայտման միջոցով»,-ասել է նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---