Ղարաբաղի շուջ բանակցություններում չպետք է փակ հարց լինի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է, որի ընթացքում ամեն ինչ չի կարող հարթ ընթացք ունենալ: Հակամարտության լուծման բոլոր տարբերակները, որոնք ներկայումս քննարկվում են, զիջողական են, եւ դա նշանակում է, որ արդյունքը չի կարող 100%-ով ձեռնտու լինել մեզ կամ Ադրբեջանին: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Գործընթացը դեռեւս ավարտված չէ, եւ ես վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր նպատակներին հասնելու համար: Դրա համար գոյություն ունեն բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերը»,- նշել է ԼՂՀ նախկին նախագահը:



Մեկնաբանելով տարածքների հնարավոր հանձնման մասին հաղորդագրությունները` Արկադի Ղուկասյանը նկատել է, որ արդեն 18 տարի Արցախը նշում է իր անկախությունը եւ մոտ 18 տարի է, ինչ խոսում են հողերի վերադարձի մասին: «Այդ մասին միշտ էլ խոսելու են, եւ ոչ մի նախագահ չի կարողանա խուսափել դրանից: Բայց եթե բանակցություններում չքննարկվի որոշակի տարածքների հանձնման հնարավորությունը, Բաքուն կհայտարարի, որ հրաժարվում է բանակցություններ վարել: Մենք մեր հերթին ասում ենք, որ եթե չքննարկվի ԼՂՀ կարգավիճակի հարցը, ապա բանակցությունները չենք վարի մենք: Պարզ է մի բան, որ բանակցություններումոչ մի փակ չպետք է լինի»,- հայտնել է նա` ավելացնելով, որ բանակցություններում բոլոր հարցերը չեն, որ հաճելի են, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից:



Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է Ստեփանակերտում, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---