ՀՀ վարչապետը հանդիպել է հայ դիվանագետների հետ

PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանըմասնակցելէ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Դիմելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքներին:



Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ:



Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը եւ այլն:



Գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանզի մենք չենք կարող ժամանակակից աշխարհում աշխատել հին գործիքախմբով: «Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը կառուցված է այդ իրողությունները հաշվի առնելով: Այս առումով կարեւորվել է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը, արժեթղթերի շուկայի կայացումն ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը: Նշված նպատակներին հասնելու համար համագործակցությունը դիվանագիտական կորպուսի հետ պետք է լինի հնարավորինս սերտ:



Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին:



Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանընշել է, որ արդյունավետ արտաքին եւ ներքին քաղաքականության իրականացումը փոխկապակցված է, ու որ սպասում է նոր առաջարկների ու նախաձեռնությունների:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---