3 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT
Երեւանում անցնում է Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիայի խորհրդաժողովը
Երեւանում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիայի18-րդ ամենամյա խորհրդաժողովը, որի գլխավոր նպատակն է «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը»: Խորհրդաժողովին մասնակցում են 150 ներկայացուցիչներ 28 երկրներից եւ տարբեր միջազգային կազմակերպություններից, մասնավորապես, սահմանադրական դատարանների ղեկավարներ ու ԿԸՀ-ների նախագահներ:

Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԸՀ-ն, Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ:

Եվրոպայի ընտրական իշխանությունների ասոցիացիան հիմնադրվել է 1991թ., մշտական գործող քարտուղարության նստավայրը Բուդապեշտում է: Ասոցիացիայում մեկ տարի նախագահում է այն երկրի ԿԸՀ-ի ղեկավարը, որտեղ կայանալու է հերթական խորհրդաժողովը: