3 սեպտեմբերի 2009 - 15:33 AMT
Հովիկ Աբրահամյան. Ընտրական համակարգը ժողովրդավարության կարեւորագույն ռեսուրսներից մեկն է
Սեպտեմբերի 3-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ ԱբրահամյանըմասնակցեցԵվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) կազմակերպած համաժողովին: ԵԸԻԸ-ի ամենամյա հանդիպումն այս տարի տեղի է ունենում Երեւանում` «Ընտրական իրավունքների դատական պաշտպանությունը» խորագրի ներքո: Պարոն Աբրահամյանը ելույթով հանդես եկավ համաժողովի բացման պաշտոնական արարողության ընթացքում:Հարգելով եւ պաշտպանելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` մենք շարունակական ջանքեր ենք գործադրում դրանց պաշտպանության համար առավել արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, ընդգծել է հայ խոսնակը:

Հովիկ Աբրահամյանը կանգ է առել «Ընտրականիրավունքների դատական պաշտպանության» վրա, որն անդրադարձէմեր ժամանակներումընտրությունների հետկապված ամենաբարդհարցին: «Ոչ ոք չի ցանկանումպարտությունկրել ընտրություններում: Քաղաքականպայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները: Հենց այդպատճառով է, որ բոլորժողովրդավարական երկրները եկել են այդհարցերնանկախ դատականիշխանությանմիջոցով կարգավորելու լուծմանը: Չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը սուր քաղաքական մրցակցության մասին է: Եվ այդ պայմաններում միայն անկախ եւ ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Ամփոփելով իր ելույթը` ՀՀ ԱԺ խոսնակը համաժողովի մասնակիցներին հաջողություն եւ արգասաբեր աշխատանք է մաղթել: