3 սեպտեմբերի 2009 - 16:38 AMT
Հայաստանում չի լինի ԱԱՀՈւ-ի մշտական գործող կառույց
Հայաստանի տարածքում չի լինի Արագ արձագանքման հավաքական ուժերի` ԱԱՀՈւ-ի մշտական գործող կառույց: Այդ մասին «ՀԱՊԿ ինստիտուտ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման նոր գործիք» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հայաստանում չի նախատեսվում տեղակայել ԱԱՀՈւ մշտական զորակազմ: Հայաստանը ԱԱՀՈւ մասնակից է եւ իր զինվորական ստորաբաժանումներն է տրամադրել արագ արձագանքման ուժերին մասնակցելու նպատակով»,-ասել է Բորդյուժան: