ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում միջոցառումներ անցկացվեցին Շիրակում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT)` Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում հյուրընկալվեց Շիրակի մարզում:



«Եթե ուզում ենք, որ այս երեխաները դառնան մեր պետության իսկական քաղաքացիներ եւ ունենան բարեկեցիկ ապագա, ապա այսօր պետք է ստանձնենք նրանց բազմակողմանի կրթություն տալու պատասխանատվությունը: Ահա թե ինչու մենք պետք է ջանքեր չխնայենք` օգնելու նրանց կյանքում ընտրելու ճիշտ ուղի եւ բացահայտելու որքան հնարավոր է շատ տաղանդներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Ամառային ներշնչանք» նախագիծը բացահայտում եւ զարգացնում է Հայաստանի մարզերում բնակվող երեխաների ստեղծագործական տաղանդը: Երեխայի վառ երեւակայությունը մրցույթի հիմնական շարժիչ ուժն է: Աշխատանքների գնահատման չափանիշներ են յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումը: Մասնակցող աշխատանքները ներկայացվում են տարբեր ժանրերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն: Աշխատանքները թեմատիկորեն պետք է կապված լինեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ, կամ էլ պարունակեն ընկերության կորպորատիվ նշանը:



«Ամառային ներշնչանք» նախագիծը մեկնարկել է օգոստոսի 19-ին Լոռու մարզում: Դրա շրջանակներում միջոցառումներ արդեն անց են կացվել Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Սյունիքում, Կոտայքում, Գեղարքունիքում եւ Շիրակում: Իսկ կեզրափակվի նախագիծը Տավուշում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---