Մարատ Հակոբյան. Հայ ժողովուրդը պետք է համախմբվի

PanARMENIAN.Net - Շատ ափսոս, որ որոշ քաղաքական գործիչներ օգտագործում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը անձնական PR-ի նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց քաղաքական տեսաբան, Analitika.at.ua ՏՎԿ-ի ղեկավար Մարատ Հակոբյանը: «Քաղաքական գործիչները, որոնք շնորհիվ հայ ընտրողի իմաստության, իշխանության մեջ չեն գտնվում, փորձում են սեւացնել հայկական դիվանագիտության ձեռքբերումները: Տարօրինակ կերպով հայկական ընդդիմության տրամադրությունները համընկնում են Ադրբեջանի իշխանությունների կարծիքի հետ, որոնք ուզում են Հայաստանը տեսնել փակուղում: Հիմա, երբ Պաշտոնական Երեւանը լուրջ քայլեր է ձեռնարկում շրջափակումից ելնելու համար, ժամանակը չէ վարել քաղաքական խաղեր: Այսպիսի պատասխանատու պահին ողջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի` մեր ուժը միասնության մեջ է»,- ընդգծեց Հակոբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---