3 սեպտեմբերի 2009 - 21:40 AMT
Ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ դեր ունի ավանդների երաշխավորման համակարգը
Կառավարությունը հինգշաբթի օրը հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Արտարժութային եւ դրամային ավանդների հատուցման գումարի չափը, որը վճարվում է բանկի անվճարողունակ ճանաչվելու դեպքում կկրկնապատկվի:

Ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ դեր ունի ավանդների երաշխավորման համակարգը: Նրա բարելավումը կարող է առանցքային նշանակություն ունենալ ֆինանսական շուկաների նկատմամբ հանրության վստահության բարձրացման գործում: