Երեւանում սեմինար է անցնում` նվիրված ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվության տարածմանը

PanARMENIAN.Net - ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան եւ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը համատեղ սեմինար անցկացրեցին` նվիրված Հայաստանում ներդրումային ծառայությունների բնագավառում ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը: Սեմինարի բացմանըողջույնի խոսքով հանդես եկան ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-իԳլխավոր տնօրենիտեղակալԿարեն Զաքարյանը եւ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ «սեմինարը երկրի ողջ տարածքում գրասենյակի կողմից կազմակերպված սեմինարների շարքի մի մասն է կազմում, որի նպատակն է ծանոթացնել հանրությանը ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը: Նրա խոսքերով, սեմինարներ են անցկացվել բանկերում եւ նույնիսկ բաժանմունքներում, ապահովագրական ընկերություններում, լոմբարդներում եւ փոխանակման կետերում: «Այս պահի դրությամբ սեմինարներ են անցնում մարզերում, առաջինը տեղի ունեցավ Լոռիում»,-ասել է նա` հավելելով, որ մարզի ֆինանսական կառույցները նախապես տեղեկացվում են միջոցառման մասին, հայտարարվում է բաց դռների օր եւ բողոքներ են ընդունվում մարզի բոլոր բնակիչներից:



Այս առնչությամբ հաշտարարը նշել է, որ այսօրվա դրությաբ գրասենյանը ստացել է 200 բողոք, որոնցից 30-ը ենթակա էին քննության` դրանց մեծամասնության հայտատերերն արդեն իսկ բավարարված են:



Երկու խոսնակներն էլ նշեցին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հիմնված անկախ այս հաստատության կարեւորագույն դերը` կապիտալի շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգի նկատմամբ ներդրողների եւ հանրության վստահության բարձրացման գործում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---