4 սեպտեմբերի 2009 - 22:32 AMT
«Սիվիլիտաս» հիմնադրամն իր մտահոգություններն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ
«Սիվիլիտաս» հիմնադրամն իր կայքում վերլուծական հոդված է զտեղել հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ: «Հայ- թուրքական հարաբերությունների շուրջ ստեղծված ներկա իրավիճակը ճիշտ մեկնաբանելու համար գնահատականները պետք է կառուցվեն երկու տարբեր տեսությունների վրա:

Առաջինը, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան կարգավորման կամ այդ հարցում առաջընթացի: Այլ կերպ ասած` չի բացի սահմանը առանց Ադրբեջանի համաձայնության: Այս տեսությանը հավատացողների համար, անշուշտ օգոստոսի 31-ի արձանագրությունների բովանդակությունը բացարձակապես անընդունելի է: Այս փաստաթղթերով Թուրքիան արդեն պաշտոնապես, գրավոր ստացել է Հայաստանից այն ամենն, ինչ ուզում էր, բայց չէր կարողացել ստանալ Հայաստանի անկախությունից ի վեր»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում նաեւ ասվում է, որ «այն, ինչ Հայաստանն է ակնկալում ստանալ Թուրքիայից` սահմանի բացումը, տեսանելի եւ շոշափելի ֆիզիկական իրողություն է, որը Հայաստանը դեռ չի ստացել: Մինչդեռ Թուրքիայի ակնկալիքը Հայաստանից ընդամենը խոսք է, որը նա արդեն ստացել է, ընդ որում` գրավոր: Հայաստանի իշխանությունների հավանությանն արժանացած այս փաստաթղթի հրապարակման պահից, նույնիսկ վավերացրած չլինելու դեպքում, այն հնարավորություն է ընձեռում Թուրքիային օգուտներ քաղել դրա բովանդակությունից` դիվանագիտական, քաղաքական, բարոյական - այլ հարթություններում: Ուրեմն չի կարելի պնդել որ Թուրքիան Հայաստանից ցեղասպանության - հողային պահանջատիրության խնդրով չի ստացել իր ուզածը այնքան ժամանակ, քանի դեռ արձանագրությունները չեն վավերացվել խորհրդարանում:

Արձանագրությունների հրապարակման պահից բազմաթիվ փորձագետներ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցիչներ որպես մեծ դիվանագիտական հաջողություն են ներկայացնում այն հանգամանքը, որ փաստաթղթում չի հիշատակվում Ղարաբաղը: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները վերջին տարվա ընթացքում ամեն առիթով հրապարակավ խոսել են այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր կլինի միայն ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո, թեր-ս դիվանագիտական հաջողություն կարելի կլիներ համարել ճիշտ հակառակը. եթե Ղարաբաղը ընդգրկվեր հայ-թուրքական համատեղ այս փաստաթղթում` հստակ ձ-ակերպմամբ, որ ղարաբաղյան խնդիրը որ-է կերպ չի առնչվելու հայ-թուրքական կարգավորմանը: Միայն ղարաբաղի հարցի նման ընդգրկումը օգոստոսի 31-ին հրապարակված փաստաթղթում կարելի էր համարել դիվանագիտական հաղթանակ, որովհետ- միայն դա զերծ կպահեր Թուրքիայի վարչապետին կամ արտգործնախարարին հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան կարգավորմամբ պայմանավորելուց, մի բան, որ շարունակվում է նաեւ այս արձանագրությունների հրապարակումից հետո:

Այլապես, սթափ գնահատականի դեպքում, դժվար է չնկատել վտանգավոր սցենարը. Թուրքիայի գործադիր իշխանությունը ի ցույց դրեց աշխարհին Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր «բարի կամքը», բայց որպես «կայացած ժողովրդավարություն» չի կարող իր կամքը պարտադրել խորհրդարանին: Այսօր արդեն, թուրք պատգամավորների արձագանքներից ակնհայտ է դառնում, որ խորհրդարանում այս փաստաթղթի շուրջ աղմուկը մեծ է լինելու: Եվ Թուրքիայի գործադիր իշխանությունը հեշտությամբ կարող է միջազգային հանրությանը բացատրել, որ խորհրդարանում փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը գոնե որոշ զիջումների գնա Ղարաբաղի հարցում - դուրս գա Ղարաբաղին հարող տարածքներից:
Երկրորդ տեսությունն այն է, որ Թուրքիան պատրաստ է, նույնիսկ Ադրբեջանի հետ ժամանակավորապես կամ արտաքուստ հակադրվելու գնով, գնալ սահմանի բացմանը, հետեւաբար Հայաստանը նույնպես ամեն ջանք պետք է գործադրի դրան հասնելու համար: Այս տեսության կողմնակիցներին էլ կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասին:

Նրանք, որ համարում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը գերակա է բոլոր այլ խնդիրների նկատմամբ, եւ հայկական կողմը կարող է չպնդել պատմական հարցերի վրա: Բայց այս մարդիկ պետք է հստակ գիտակցեն նաեւ, որ նույնիսկ այս դեպքում ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվելու:

Եթե Թուրքիան համաձայնի բացել Հայաստանի հետ սահմանը առանց ղարաբաղյան խնդրում կարգավորման հարցում Ադրբեջանին ձեռնտու առաջընթացի, որեւէ կասկած չի կարող լինել, որ Թուրքիան հստակ խոստումներ է ստացել միջազգային հանրության կողմից, որ Ղարաբաղին հարող բոլոր տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, առանց Ղարաբաղի կարգավիճակի վերջնականացման երաշխիքի: Մյուս հատվածը գիտակցում է սահմանի բացման անառարկելի անհրաժեշտությունը, բայց պատրաստ չէ ամեն գնով հասնել դրան: Հենց այս դաշտում է, որ պետք է փորձել ծավալել առողջ քննարկումը: Բայց, որպեսզի կարողանանք սթափ գնահատել, թե որն է այն գինը, որ պատրաստ ենք վճարել բաց սահմանի համար, իրերը պետք է կոչենք իրենց անուններով: Այս փաստաթղթով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու դիմաց մենք տալիս ենք համաձայնություն, որ չունենք հողային պահանջ Թուրքիայից, ինչպես նաեւ ընդունում ենք Թուրքիայի կողմից առաջարկված պատմաբանների ներգրավմամաբ հանձնաժողովի ստեղծումը: Ակնհայտ է, որ խորհրդարանի կողմից վավերացման դրույթի ներառումը փաստաթղթում Թուրքիայի գաղափարն է, բայց պետք է փորձել գոնե օգտվել դրանից, եւ խորհրդարանի միջոցով ճշգրտումներ մտցնելու եւ կամ այս փաստաթուղթն ընդհանրապես մերժելու հնարավորություն թողնել: Անշրջելի սխալ կլինի, եթե Հայաստանի խորհրդարանը բացառապես գործադիր իշխանության դեմքը փրկելու մղումով, արհամարհի փաստաթղթում առկա բոլոր վտանգները: Վերջին 17 տարում Հայաստանի ոչ մի իշխանություն չգնաց նման քայլի` ելնելով քաղաքական եւ պատմական պատասխանատվությունից»,-ասվում է հոդվածում: