«Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Վահե Գաբրիելյանի լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանի «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Դիվանագետի առաջին անհատական ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր, սեպտեմբերի 4-ին:



«Ցուցահանդեսը գեղարվեստական նպատակ չի հետապնդում, ավելի շուտ, կա ցանկություն ցուցահանդեսի միջոցով ամբողջական պատկերացում տալ Մեծ Բրիտանիայի մասին: Ուստի իմ աշխատանքներում կարելի է տեսնել ճարտարապետությունը, պատմությունն ու մարդկանց»,-ասել է Գաբրիելյանը:



Ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը, ներկայացված են Լոնդոնը եւ նրա արվարձանները պատկերող շուրջ 110 լուսանկարներ, որ արվել են 2003-2009թթ., եւ որոնք ներկայացնում են Մեծ Բրիտանիայի առօրյան ու տոները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---