Ուլլի Վեգներ. Արթուրի հարվածից հետո նրա մրցակիցները խնդիրներ կունենան

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները, որն, ինչպես եւ իր սանը, անհամբեր սպասում է Աբրահամի առաջիկա հանդիպմանը ամերիկացի Ջերմեյն Թեյլորի հետ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում, հայտարարել է, որ Արթուրը ֆավորիտ է համարվում Թեյլորի դեմ առաջիկա մենամարտում:



«Այս մրցաշարը առանձնահատուկ է Արթուրի համար: Նա կհանդիպի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ: Սակայն ինձ համար Աբրահամը ֆավորիտ է: Ես շատ եմ կարդացել այն մասին, որ իմ սանը իր չափերով զիջում է մրցակիցներին: Սակայն ռինգում դա ոչ մի նշանակություն չունի: Արթուրի հարվածից հետո նրա բոլոր մրցակիցները խնդիրներ կունենան: Թեյլորը պետք է ավելի զգուշավոր լինի: Նա մեծ չեմպիոն է եւ լավ բռնցքամարտիկ, սակայն Արթուրը ցույց կտա իր կարողությունները նրա դեմ մենամարտում: Շատ կարեւոր է հաղթել առաջին մենամարտում: Եթե Արթուրը հաղթի, նրա առջեւ շատ մեծ հեռանկարներ կբացվեն»,-մեջբերում է Վագներին fightnews.com-ը:



Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի Օ2 արենայում եւ պաշտոնապես կբացի երկրորդ միջին քաշային կարգի մրցաշարը վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---