Հայբիզնեսբանկը բացել է նոր «Անի» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հայբիզնեսբանկը բացել է նոր «Անի» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նոր մասնաճյուղը գործում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ից Շիրակի մարզ, Գյումրի, Պ.Սեւակի 13 հասցեում:



«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ:



2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» եւ ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթ» ընկերությունը:



2006 թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»:



Բանկը հանդիսանում է SWIFT,Western Union, Anelik, Contact, ինչպես նա- ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---