ՀՀ Հանրային Խորհուրդը կքննարկի հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին կայացավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԽ 12 հանձնաժողովների նախագահները եւ ՀԽ այլ անդամներ: Նիստի ժամանակ քննարկվեցին ՀԽ հանձնաժողովների կողմից առաջարկած առաջնահերթ կարեւորության հարցերի ցանկը` 2009 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀԽ նիստերի օրակարգում ներառելու նպատակով, ինչպես նաեւ մի շարք կազմակերպական հարցեր:

Հաշվի առնելով »Հայաստանի եւԹուրքիայիհարաբերությունները կարգավորող արձանագրության« մեջ նշված 6-շաբաթյա հանրային քննարկումների մասին կետը որոշվեց մոտակա երեք շաբաթվա ընթացքում հրավիրել ՀԽ հանձնաժողովների նիստեր` հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Նիստի ժամանակ որոշվեց ՀԽ նիստերի օրակարգ մտցնել հետ-յալ հարցերը. Ինտերնետկապի ծառայությանհասանելիության վիճակը Հայաստանում /հիմնական կապուղիներ, տարածաշրջանային - պրովայդերներից վերցվող սակագներ, անմիջական սպառման կամ վերջին մղոնի կապուղիների հետ կապված հիմնախնդիրներ; ինտերնետի միջոցով հեռահար ուսուցման հարցեր/; Հարկային-մաքսային օրենսդրության եւ ծառայության աշխատանքների քննարկումներ;



Գյուղատնտեսական մթերքներիիրացմանբնագավառում առաջացած դժվարությունների անհապաղ եւ օպերատիվ կերպով հաղթահարելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստելու եւ ՀՀ Նախագահին ու կառավարությանը ներկայացնելու հարցը /աշխատանքային խումբ` Վլադիմիր Մովսիսյան, Խոսրով Հարությունյան, Յուրի Ջավադյան, Արմեն Տեր-Տաճատյան, ԿորյունԱռաքելյան/;



Հանրայինկյանքի հետագա ժողովրդավարացման հիմնախնդիրների ուսումնասիրման - ծառացած պրոբլեմների հաղթահարման հարցը, որի համար ստեղծվել էր աշխատանքային խումբ, ասվում է ՀՀՀանրային Խորհրդիմամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---