Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել արտասահմանցի հայ գործարարների դերը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանըհանդիպումէունեցել ռուսաստանաբնակ մի խումբհայտնի հայ գործարարների հետ: Նշելով, որ նման ձեւաչափովվերջին հանդիպումից հետո շուրջմեկտարի է անցել, նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակը հնարավորություն է տալիս խոսելու ձեռք բերված պայմանավորվածությունների ու դրանց իրականացման ընթացքի մասին: Ըստ երկրի ղեկավարի, չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին, տարբեր ծրագրեր իրականացվել եւ իրականացվում են:



Նախագահ Սարգսյանըբարձրէգնահատել արտերկրում բնակվողհայգործարարների դերը ինչպես մերերկրիու ժողովրդի հեղինակության եւ ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպմանը մասնակից հայ գործարարների մշտական պատրաստակամությունը ներդրումային տարբեր ծրագրերի միջոցով իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը:



Սերժ Սարգսյանընման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարեւորագույն իրադարձություններ եւ գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին: Հանդիպմանը քննարկվելեն նաեւ Սփյուռքի, մասնավորապես` ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման եւ օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---