Հայաստանի շախմատի կանանց հավաքականն առաջին հաղթանակն է տարել աշխարհի թիմային առաջնությունում

PanARMENIAN.Net - ՀՀ շախմատի կանանց հավաքականը աշխարհի թիմային առաջնության 5-րդ փուլում տարավ իր առաջին հաղթանակը, նվազագույն 2,5-1,5 հաշվով առաջ անցնելով մրցաշարի առաջատար` Վրաստանի հավաքականից:



Հայաստանից հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը: Մկրտչյանը հաղթեց Լեյլա Ջավախիշվիլիին, իսկ Գալոյանն առաջ անցավ Սոփիկո Խուխաշվիլիից: Նելլի Աղինյանն, իր հերթին, խաղաղ դաշն կնքեց Մայա Լոմինեիշվիլիի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը, որը հանդես է գալիս հայկական հավաքականի առաջին խաղատախտակին, իր 4-րդ պարտությունը կրեց` զիջելով Նանա Ձագնիձեին:



Առաջին չորս փուլերում հայ շախմատիստուհիներն երկու անգամ պարտություն են կրել խոշոր հաշվով` սկզբից ԱՄՆ հավաքականի հետ խաղում` 3,5:0,5 հաշվով, հետո` Չինաստանի առաջին հավաքականի հետ խաղում նույն հաշվով, եւ երկու անգամ ոչ ոքի են գրանցել Ռուսաստանի ու Հնդկաստանի հավաքականների հետ:



Առաջին հաղթանակից հետո հայ շախմատիստուհիները 4 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին 9-րդ տեղից անցան 7-րդ տեղը: Օգտվելով Վրաստանի հավաքականի անհաջող ելույթից` մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Լեհաստանի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց հնդիկներին:



Աշխարհի առաջնության 7-րդ փուլում հայ շախմատիստուհիները կհանդիպեն մրցաշարի առաջտար Լեհաստանի հավաքականի հետ:



5-րդ փուլի արդյունքները.



Չինաստան 2-ԱՄՆ` 2,5:1,5

Ուկրաինա-Վիետնամ` 3,5:0,5

Հնդկաստան-Լեհաստան` 1:3

Հայաստան-Վրաստան` 2,5:1,5

Ռուսաստան-Չինաստան` 1`2:2:



Մրցաշարային դասավորությունը 5-րդ փուլից հետո.



Լեհաստան` 9 միավոր

Չինաստան 1`7 միավոր

Վրաստան` 7 միավոր

Ուկրաինա` 6 միավոր

Ռուսաստան` 5 միավոր

Չինաստան 2` 5 միավոր

Հայաստան` 4 միավոր

ԱՄՆ`3 միավոր

Հնդկաստան` 3 միավոր

Վիետնամ` 1 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---