Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին մեցո-սոպրանո Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում` Royal Palace Music Festival ամենամյա փառատոնի շրջանակներում: Համերգում, որն անցնելու է թագավորական պալատի առջեւ, կհնչեն Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:



Շվեդիայի մայրաքաղաքում Մայիլյանի հետ միասին ելույթ կունենան նաեւ Հասմիկ Լեյլոյանը (քանոն), Անի Ղազարյանը եւ Նարինե Մարդոյանը (դաշնամուր), Ֆելիքս Մինասյանը (թավջութակ), հաղորդում է Royal Festivals-ի պաշտոնական կայքը:



Royal Palace երաժշտական փառատոնը Սոտկհոլմի թագավորական պալատի առջեւ անցնում է 1970թ.: Ամեն տարի փառատոնին մասնակցում են շվեդ եւ արտերկրի կատարողներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---