Երեւանում կկայանա «Հայֆեստ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանում կկայանա «Հայֆեստ» յոթերորդ միջազգային թատերական փառատոնը: Այս տարի հոկտեմբերի 1-8-ին Երեւան կժամանի մոտ 33 թատերական կազմ աշխարհի 22 երկրներից:



«Չնայած տնտեսական ճգնաժամին, որն առաջին հերթին ազդել է մշակույթի վրա, այս տարի որպես փառատոնի առաջին դեմքեր մեզ հաջողվեց Հայաստան հրավիրել Ֆիլիպպ Ժանտիի թատերական կազմը, «Credo» թատրոնը Բուլղարիայից, շվեյցարական «Trickster Theater» թատրոնը, որը հայտնի է իր դրամատիկ բեմադրություններով, որտեղ դերասանները քայլում են ոտնափայտերի վրա, եւ «Արտիշոկի» թատրոնը Ղազախաստանից, որը հայտնի է իր բացօթյա ներկայացումներով, որոնց մասնակցում են նաեւ հանդիսատեսները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է փառատոնի համակարգող Շողակաթ Գալստյանը:



Հայֆեստն իր մեծությամբ Մոսկվայի միջազգային փառատոնից հետո երկրորդ թատերական փառատոնն է հետխորհրդային տարածքում:



Հայֆեստ փառատոնի շրջանակներում այս տարի չորրորդ տարին անընդմեջ կանցնի Մանկական եւ տիկնիկային թատրոնների միջազգային ծրագիրը եւ ARMS FEST Հայկական միջազգային ուսանողական եւ երիտասարդական ծրագիրը: Փառատոնի ժամանակ առաջին անգամ կկայանա սցենոգրաֆիային նվիրված սեմինար, որը կվարեն աշխարհի հանրաճանաչ թատրոնների վարպետները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---