Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանում տեղի կունենան Ռուսական խոսքի օրեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանում կանցնեն Ռուսական խոսքերի օրեր նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո` նվիրված Երիտասարդության տարվան: Օրերն անցկացվում են 2007 թ-ից, նախաձեռնողը Հայաստանի հետ Ռուսաստանի հասարակության բարեկամության եւ համագործակցության կազմակերպությունն է` «Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության աջակցությամբ: Այս միջոցառումը ամենամեծն է ողջ հետխորհրդային տարածքում ռուսերեն լեզվի քարոզչության գործում, որպես ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների ժողովուրդների միջազգային շփման լեզու, նաեւ ՄԱԿ-ի լեզուներից մեկը:



Միջոցառման ընթացքում հայ երիտասարդության հետ կհանդիպեն ռուսերեն լեզվի վարպետներ` բանաստեղծներ եւ գրողներ, լրագրողներ, ռուսերեն լեզվի ուսուցիչներ, կինոյի, թատերական գործիչներ, թարգմանիչներ, հրատարակիչներ եւ գրադարանավարներ:



Ռուսաց լեզվի եւ գրականության դասախոսների, ուսուցիչների, ռուս. բանասիրական ֆակուլտետի ուսանողների եւ գրադարանավարների համար կանցկացվեն վարպետության դասընթացներ: Դպրոցականների համար` ռուս գրականության բաց դասեր: Գրադարաններին կհանձնվեն նոր ռուսական գրքեր:



Միջոցառման շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա Մոսկվայի հանրահայտ երիտասարդական թատրոնը, կցուցադրվի «Ճանապարհ» վավերական ֆիլմի առաջին ներկայացումը` հայ ժողովրդի մասին եւ վավերագրական ֆիլմերի հետադարձ ցուցադրումները` «Ծովաորորը», «Ես մահացա մանուկ հասակում», եւ հայտնի ռուս ռեժիսոր Գեորգի Փարաջանովի (Սերգեյ Փարաջանովի զարմիկ) «Սինեմաֆոնիան»: Նաեւ կհրատարակվի թեմատիկական ժողովածու «Ռուսական խոսքը Հայաստանում», «Յունոստ» ամսագրում, որը կազմված է հայ եւ ռուս երիտասարդ գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններից: «Յունոստ» ամսագրի մշտական հեղինակները անձամբ կներկայացնեն իրենց ստեղծագործությունները: Նրանց թվում են Ռուսաստանի ժողովրդական դերասան Սերգեյ Կոնոնենկոն, բանաստեղծներ Իննա Կաբիշը, Բորիս Իլյինը, գրողներ` Գեորգի Պրյախինը, Կիմ Բակշին եւ այլք:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---