Թուրքիա-ԵՄ հարաբերությունները հայտնվել են «արատավոր շրջանում»

PanARMENIAN.Net - Մի խումբ հայտնի եվրոպացի քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ «արատավոր շրջանում են» հայտնվել: Թուրքիայի գծով անկախ հանձնաժողովը, որի նպատակն է ուսումնասիրել Թուրքիայի հնարավորություններն ու մարտահրավերները ԵՄ-ին անդամակցելու դեպքում, կազմված է պետությունների ու կառավարությունների նախկին ղեկավարներից, ԵՄ երկրների ԱԳ նախարարներից եւ եվրահանձնակատարներից: «Թուրքիայի գծով անկախ հանձնաժողով» անվանումով փորձագետների խմբի նախագահը Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ախտիսաարին է: Նրա գլխավորած խումբը մտադիր է «Թուրքիան Եվրոպայում. Պատռել արատավոր շրջանը» թեմայով զեկույց ներկայացրել Բրյուսելում: Իր զեկույցով հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին կատարել Անկարային տված խոստումները` եվրոպական ընտանիքին անդամակցելու վերաբերյալ:



Հանձնաժողովի զեկույցում հերքվում են պնդումներն այն մասին, թե Թուրքիան կանգնած է սեկուլյարիզմի սպառնալիքի առջեւ, եւ նշվում է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքական ուժ հանդես չի գալիս իսլամական սկզբունքներով պետության ստեղծման օգտին: Ըստ զեկույցի, Անկարայի սերտ կապը Եվրոպայի հետ լավագույն պաշտպանությունը կլինի Թուրքիայում իսլամական համակարգի հաստատումից, հաղորոդւմ է TurkishNY-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---