ՀՅԴ-ն դեմ է Հայ-թուրքական արձանագրությունների հարցով հանրաքվեի գաղափարին

PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ճիշտ չի համարում հանրաքվեի անցկացումը Հայ-թուրքական արձանագրությունների հարցով: «Ես ճիշտ չեն համարում ոչ հանրաքվեի անցկացումը, ոչ այդ փաստաթղթերի վավերացումը ՀՀ խորհրդարանում»,-այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ավանդույթը: Բացի այդ, Մարգարյանն ընդգծել է, որ ճշիտ կլիներ, եթե երկրի նախագահը խորհրդակցություններ անցկացներ ՀՀ քաղաքական ուժերի հետ: «Այս խորհրդակցությունների ժամանակ, մի կողմ թողնելով բոլոր միջկուսակցական խնդիրները, կողմերը պետք է փոխզիջման գան այս հարցում»,-ասել է Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---