Հայաստան. «Տարվա Ապրանքատեսակ» մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Հայկական Երրորդ ազգային մրցանակը` Տարվա Ապրանքատեսակը կհանձնվի 2009թ.-ի սեպտեմբերի 10-ին Երեւանում, հաղորդում է «Վարպետ» Միջազգային ինտեգրման կենտրոնի մամլո ծառայությունը:



Համաձայն հաղորդագրությանը մրցանակաբաշխությունն անցե է կացվում «Ժողովրդական ճանաչումը` ապրանքատեսակի բարձրագույն եւ միակ գնահատականն է» կարգախոսով եւ հանձնվում է երկու բնագավառներում. «սննդամթերքներ» եւ «ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ»: Մրցանակակիրների անունները կհնչեցվեն մրցանակների հանձման հանդիսավոր արարողության ժամանակ` սեպտեմբերի 10-ին:



Տարվա ընթացքում մասնագետները հետեւում էին ապրանքների պահանջարկի դինամիկային` համադրելով տվյալները, որոնք ստացվում էին խանութներից: Վարկանիշների արդյունքները լրացուցիչ հաստատվում էին փորձագետների խորհրդի կողմից, որի կազմում եղել են մեծածախ եւ մանրածախ ձեռնարկությունների ղեկավարներ, շուկայի հետազոտման մասնագետներ:



Հարցմանը մասնակցել են Երեւանի ավելի քան 100 մանրածախ ձեռնարկություններ: Ապրանքների գնահատման չափանիշները համապատասխանում էին ապրանքի վաճառքի ծավալին միավորային արտահայտմանը:



Արարողությանը կմասնակցեն քաղաքական գործիչներ, հայաստանյան եւ արտասահմանյան խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, առեւտրային ցանցերի, մշակութային գործիչների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---