Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահն ամենայն հավանականությամբ լինելու է Գրիգորի Կարասինը

PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնին ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել ՌԴ կառավարությանը կից աղբյուրից: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նոր միջնորդի նշանակումը հնարավոր է մի քանի օրվա ընթացքում: «Գրիգորի Կարասինի պես «ծանրաքաշի» նշանակումն անկասկած ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որակապես նոր մակարդակի վրա կդնի, թույլ կտա խուսափել հապշտապ որոշումներից ու առավել եւս հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից»,- նշել է աղբյուրը:



Դրա հետ մեկտեղ Մոսկվայում գտնում են, որ Կարասինի հավանական նշանակումը կապված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման հետ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---