26 հունիսի 2003 - 19:20 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ՏԱՐԱԾԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ադրբեջանի նոր Ընտրական օրենսգիրքը, վերջերս ընդունված երկրի խորհրդարանի կողմից, բավարար հիմք է ստեղծելերկրում առաջիկա նախագահական ընտրությունները կասկածի տակ դնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ասվում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Ասիմ Մոլլազադեի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլու այսօր Սթրասբուրգում տարածած հայտարարության մեջ: Նրանց խոսքերով, Ընտրական օրենսգրքում հաշվի չի առնված ընդդիմության կարծիքը, ինչը կառավարող կուսակցությանը թույլ է տվել ընտրական հանձնաժողովներում ստանալ ձայների երկու երրորդը: