2009 թվականի նոյեմբերին Երեւանում տեղի կունենա սփյուռքահայ ներդրողների գործարար համաժողովը 8 սեպտեմբերի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշ Հակոբյաննընդունեց հայ-սիրիական գործարար խորհրդիպատվիրակությանը` խորհրդի սիրիական կողմիհամանախագահ, Հալեպի առեւտրական պալատի խորհրդի անդամ Լեւոն Զաքի Ետալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին խորհրդի փոխնախագահ Շահե Յաղուբյանը եւ խորհրդի անդամ Սուրեն Վարդանյանը, ասվում է սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրության մեջ:ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայ համայնքը ամենակազմակերպվածներից է: Նրա գնահատմամբ, հայ-սիրիական հարաբերությունների զարգացման նոր ուղի արձանագրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2009թ. հունիսի այցը Հայաստան: Տիկին Հակոբյանը հիշեցրեց նշված այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սագսյանի կատարած այն նկատառումը, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն զարգացման մեծ հնարավորություններ` հատկապես գործարարության ոլորտում, ինչպես նաեւ կարեւորեց սիրիական եւ հայկական ապրանքների ցուցահանդեսների փոխանակման ծրագրի շարունակականության ապահովումը: ՀՀ սփյուռքի նախարարը սիրիահայ գործարարներին հորդորեց էլ ավելի աշխուժացնել գործունեությունը Հայաստանում, ինչին կնպաստի նախարարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում Սփյուռքի համայնքներում կատարվելիք աշխատանքը: Նախատեսվում է, որ 2009թ. նոյեմբերի վերջին Երեւանում կանցկացվի Հայաստանում ներդրումներ կատարող սփյուռքահայ գործարարների հավաք: Տիկին Հակոբյաննանդրադարձավնաեւ համայնքներում ՀՀ սփյուռքի նախարարությանգործընկերների դաշտիեւ համայնքներիկարիքների հստակեցման խնդիրներին, որոնց լուծումը կնպաստի նախարարության կողմից համայնքներին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանը: Ներկայացնելով հայ-սիրիական գործարար խորհրդինպատակները, Լ.Զ. Ետալյանը տեղեկացրեց, որ դրանք վերաբերում են երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների զարգացմանը, ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների մեծացմանը: Նա գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը Սփյուռքի գործարար ներուժի նկատմամբ: Հանդիպման ընթացքումնախարարՀ.Հակոբյանը եւ սիրիահայ գործարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի գործարար միջավայրի կատարելագործման խնդիրներին: ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց Հայաստանում սփյուռքահայերի կացության եւ գործարարության վարման օրենսդրական խնդիրներին նվիրված ձեռնարկի նախագիծը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |