Վալերի (Աշխեն) Գործունյանին ասպետի կոչում է շնորհվել Արվեստի եւ դպրության ոլորտում

PanARMENIAN.Net - Վալերի (Աշխեն) Գործունյանը` Ֆրանսիայի հայկական համայնքից Հայաստանում առաջին ներդրողներից մեկը եւ Երեւանում Փարիզյան Սուրճի հիմնադիրը, Ֆրանսիայի Մշակույթի եւ Հաղորդակցության նախարարության կողմից պարգեւատրվել է Արվեստի եւ դպրության ոլորտում ասպետի կոչումով: Այդ կոչումը Ֆրանսիայի Հանրապետության չորս նախարարական եւ գլխավոր տարբերակումներից մեկն է:



Վալերի Գործունյանին ուղղված նամակում, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը նշել է, որ երջանիկ է նման շքանշանով պարգe6ատրելու մեկին, ով խորապես նվիրվել է Ֆրանսիայի Մշակույթի տարածմանը: Ըստ նախարարի, այս պարգեւատրմանը իսկապես արժանի է Վալերի Գործունյանը,ով բարձր է պահում Ֆրանսիայի գույները Հայաստանում, եւ ով միշտ առաջին շարքերում է Հայաստանի գույները Ֆրանսիայում պաշտպանելու գործում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---