Հայաստանում կիրականացվի «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել է «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը:



Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, իրականացվելու է երեք փուլերով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական: Հայոց Եկեղեցու թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժինների եւ նրանց կողմից լիազորված անձանցից ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջանից ընտրելու են լավագույն դպրոցը: Հաղթող ճանաչված դպրոցները մասնակցելու են մարզային փուլին, ապա հանրապետական փուլին` եզրափակիչ եռօրյա մրցույթ-փառատոնին, որն անցկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում, իսկ գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---