Արմեն Աշոտյան. Հայաստանում գիտելիքը սկսել է ձեւական բնույթ կրել

PanARMENIAN.Net - Կրթության նախարարությունը երկու նպատակ է հետապնդում` կրթության ոլորտը պետք է բաձրորակ կադրերով ապահովի տնտեսությանը, որոնք կկարողանան հետագայում կանխագուշակել տնտեսությունում ակնկալվող զարգացումներն ու փոփոխությունները, եւ երկրորդը` կրթությունը պետք է համապատասխանի հանրության համակարգային արժեքներին, պետք է հասկանալ, որ կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլ նաեւ դաստիարակություն: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նաեւ թվարկել է այն միջոցները, որոնք անհրաժեշտ են այդ նպատակներին հասնելու համար: Նրա խոսքերով, առաջին եւ գլխավոր հարցը օրենսդրական դաշտի բարեփոխումն է: «Օրենսդրության մեջ կան բազում թերություններ, եւ նրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Չնայած ֆինանսական ճգնաժամին, կառավարությանը հաջողվեց պահպանել այն միջոցները, որ հատկացվել էին կրթության ոլորտի համար` 370 մլն դրամից հաջողվեց պահպանել 270 մլն, թեեւ ոլորտի հետագա զարգացման համար շատ ավելի մեծ միջոցներ կպահանջվեն: Պետք է նպաստել նրան, որ մեր հասարակության մեջ գիտության պահանջարկ լինի: Գիտությունը պետք է գրավիչ դառնա բարեկեցության ապահովման տեսակետից, մարդիկ պետք է հասկանան, որ միայն գիտելիքի եւ կրթության շնորհիվ կարող են նորմալ բարեկեցիկ կյանք ապահովել»,-ասել է Աշոտյանը: Նա նաեւ նշել է, որ վերջին տարիներին գիտելիքը սկսել է ձեւական բնույթ կրել: Մարդիկ բուհ են ընդունվում մի «թղթի կտոր» ստանալու համար: «Այսօրվա դրությամբ մարդիկ ձեւական մոտեցում ունեն գիտելիքների հանդեպ: Նրանք գերադասում են վճարել չսովորելու համար»,-ասել է կրթության նախարարը: Նա նաեւ կարեւորել է ճիշտ կադրային քաղաքականությունը, ինչը գնալով դժվարանում է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---