Դավիթ Մուրադյան. Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են սպասում Ռուսական Խոսքի օրերին

PanARMENIAN.Net - Ռուսական խոսքի օրերը կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 9-15-ը: Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը համատեղ Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության եւ համագործակցության կազմակերպության (ՀՌԲՀԿ) հետ, սեպտեմբերի սկզբին ավանդաբար անցկացնում են Հայաստանում Ռուսական խոսքի օրեր: «Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են սպասում այդ օրերին: Ռուսական խոսքը իր մեջ ընդհանուր առմամբ պարունակում է ռուսական մշակույթը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի մշակույթի նախարարության ու ՀՌԲՀԿ-ի ուժերով հաջողվեց կազմակերպել ռուս գրողների, մշակույթի գործիչների այցը Հայաստան», - հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Դավիթ Մուրադյանը: Նրա խոսքերով, հայ եւ ռուս երիտասարդ գրողների համար գործակցությունը կօգնի սերտ կապեր հաստատել: Ռուսական բանասիրական ֆակուլտետների ուսանողների, գրադարանավարների համար կանցնեն վարպետության դասընթացներ:



Օրերի շրջանակներում ռուս բանաստեղծները, գրողները, լրագրողները, ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցիչները, կինոյի եւ թատրոնի գործչները, թարգմանիչները եւ հրատարակիչները կհանդիպեն հայ երիտասարդների հետ:



Հատուկ այդ Օրերի համար համատեղ Հայաստանի Գրողների միության հետ հրատարակվում է «Յունոստ» ամսագրի թեմատիկ թողարկումը, որը կազմված է երիտասարդ հայ եւ ռուս գրողների ստեղծագործություններից: Ամսագրի մի քանի հիմնական հեղինակ անձամբ կներկայացնեն իրենց ստեղծագործությունները Օրերի շրջանակում: Նրանց շարքում են Ինա Կաբիշը, Բորիս Իլյինը, Վալերի Դուդարեվը, Կիմ Բակշին եւ այլն:



Օրերի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Մոսկվայի երիտասարդական թատրոնը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Սպեսիվցեվի ղեկավարությամբ: Բացի այդ առաջին անգամ կցուցադրվի «Ճանապարհ» վավերագրական ֆիլմը` հայ ժողովրդի մասին եւ ռեժիսոր` Սերգեյ Փարաջանովի զարմիկ` ռուսաստանցի Գեորգի Փարաջանովի վավերագրական ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը` «Ճայը», «Ես մահացա մանուկ հասակում» եւ «Սինեմաֆոնիան»:



Ռուսական խոսքի օրերը կբացի Մոսկվայի երիտասարդական թատրոնը Ա. Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ: Փակումը կկայանա սեպտեմբերի 14-ին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում` Ս.Եսենինի «Իմ թանկագիններս...» ստեղծագործության մոտիվներով:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---