Մոսկվայում հուշարձան կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկովյան քաղաքային Դումայում կայացել է Մոնումենտալ արվեստի հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը դիտարկել է մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախմբի կանգնեցման առաջարկը, որը ստացվել էր Ռուսաստանի Հայերի Միությունից: Հանձնաժողովի անդամների կարծիքով, հաշվի առնելով նախաձեռնողների` հուշարձանի կանգնեցման ֆինանսական պարտավորություններն իրենց վրա վերցնելու պատրաստակամությունը, նպատակահարմար է Մոսկովյան քաղաքային Դումային խորհուրդ տալ դրա կանգնեցման մասին առաջարկը ներառել «Քաղաքային նշանակության մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործությունների կանգնեցման մասին առաջարկների ցուցակի» մեջ:



Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախումբը կարող է տեղակայվել Նոր-Նախիջեւանյան կառուցվող տաճարային համալիրի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսական թեմի տարածքում (Տրիֆոնյան փողոցի եւ Օլիմպիական պողոտայի հատման մասում), հաղորդում է Regions.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---