9 սեպտեմբերի 2009 - 20:14 AMT
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ԱԳ նախկին նախարարի մտավախությունները քաղաքական նախանձի տիպիկ դրսեւորում են
«Ես չեմ կասկածում Արտաքին Գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի պրոֆեսիոնալիզմի եւ դիվանագիտական հմտություններում, բայց ինչ վերաբերում է նրա կողմից հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետ կապված նրա մտավախություններին, ապա դա հանդիսանում է նախանձի տիպիկ դրսեւորում», - այսօր Երեւանում կայացած Սոցիալ դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության մատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքերով, հնարավոր է, որ նախկին նախարարն արտահայտել է նման մտավախություններ, քանի որ նրա ղեկավարման շրջանում այդ գերատեսչության կողմից չեն արձանագրվել նման հաջողություններ:

Նախկին նախարարի արտահայտած մտավախությունների վերաբերյալ իր կարծիքն արտահայտեց նաեւ Լյուդմիլա Սարգսյանը, ով նշեց, որ ներկա դրությամբ Օսկանյանն ավելի անկեղծ է, քան Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավարելիս: «Նրա օրոք նույնպես երկիրը կարելի էր հասցնել այս վիճակին, բայց նա բավականին խելացի էր, որպեսզի գնար նման քայլերի», - նշեց Լյուդմիլա Սարգսյանը: