ՀՀ եւ Ռուսաստանի անվտանգության մարմինների համագործակցությունը բարձր մակարդակում է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երեւան է ժամանել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:



Նախագահ Սարգսյանըգոհունակությամբընդգծել էհայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է:



Երկրի ղեկավարը կարեւորելէանվտանգության մարմինների համագործակցություննու կանոնավորշփումները եւ նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:



Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից:



Կողմերն անդրադարձել են համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք խիստ արդիական են եւ շոշափում են երկու երկրների շահերն ու հետաքրքրությունները:



Զրուցակիցները մտքերեն փոխանակելնաեւ տարածաշրջանային անվտանգությանխնդիրներիշուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը տարածաշրջանում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---