Լուսանկարիչ Արա Գյուլերը պարգեւատրվել է ֆրանսիական Vermeil մեդալով

PanARMENIAN.Net - «Ֆրանսիայում թուրքական սեզոնների» շրջանակներում Փարիզում կայացավ համաշխարհային ճանաչում ստացած թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մեծարումը: Փարիզի փոխքաղաքապետ Կրիստոֆ Ժերարը Գյուլերին հանձնեց ֆրանսիական Vermeil մեդալը: Փարիզի քաղաքապետարանը որոշել է այդ մեդալով պարգեւատրել նաեւ ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանին ու գրող Օրհան Փամուկին:



Արա Գյուլերի ցուցահանդեսին ներկայացված են Ստամբուլի սեւ ու սպիտակ լուսանկարներ, որոնք նրա կողմից արվել են 1950 եւ 1960 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Այն կբացվի հոկտեմբերի 11-ին, գրում է HDN-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---