10 սեպտեմբերի 2009 - 10:47 AMT
Հենրիկ Մխիթարյանը չի մասնակցի 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Իսպանիայի հավաքականի հետ ընտրական խաղին
Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ստացած դեղին քարտերի առատության պատճառով չի մասնակցի 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Իսպանիայի հավաքականի հետ ընտրական խաղին, որը կանցնի հոկտեմբերի 10-ին Երեւանում: Հայ կիսապաշտպանը երկու խաղում 2 դեղին քարտ է ստացել, որի պատճառով որակազրկվել է մեկ խաղի համար:

Առաջին զգուշացումը Մխիթարյանը ստացել է Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ հավաքականի հանդիպման 90-րդ րոպեին: Այդ խաղը ՀՀ հավաքականը տանուլ տվեց 0:2 հաշվով: Իսկ երկրորդ դեղին քարտը նա աշխատեց բելգիացիների դեմ խաղի 19-րդ րոպեին, որում Հայաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Աշխարհի առաջնության ընտրական փուլում` 2:1 հաշվով: