10 սեպտեմբերի 2009 - 13:27 AMT
Թուրքիան չի ցանկանում տեսնել փակ սահմաններ տարածաշրջանում
«Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը Ադրբեջանին կարող է վնաս հասցնել: Մենք հավատում ենք, որ այս գործընթացը, նաեւ կաջակցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը», - հայտարարեց Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Քիլիջը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը պետք է վստահի Թուրքիային: «Մենք ցանկանում ենք կայունություն տարածաշրջանում եւ ցանկանում ենք ամբողջովին մարել հրդեհը: Խաղաղությունը տարածաշրջանում պետք է բոլորին վերաբերվի»,- ասաց թուրք դիվանագետը:

Նա նաեւ նշեց, որ Թուրքիան չի ցանկանում տեսնել փակ սահմաններ տարածաշրջանում: Նրա խոսքերով, Կովկասի զարգացումը հնարավոր է միայն այս կերպ: «Կովկասում պետք է համերաշխություն հաստատվի: Այդ պատճառով մենք ողջունում ենք կարգավորման բոլոր փորձերը: Լուծել մի խնդիր եւ չնկատել ուրիշը` շատ վտանգավոր է», -ասաց նա, հաղորդում է ANS-ը: