ՌԴ Պետդուման գրեթե միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքը

PanARMENIAN.Net - Մոսկվայում բացվել է ՌԴ Պետդումայի աշնանային նստաշրջանը: Առաջին նիստում ընդունվել են «Պաշտպանության մասին» օրենքում նախագահի առաջարկած ուղղումները, որ վերաբերում են արտերկրում ռուսական զինված ուժերի կիրառմանը



Օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: 450 պատգամավորներից 448-ը քվեարկել են կողմ` հնարավորություն տալով ՌԴ նախագահին օպերատիվ կերպով օգտագործել զինված ուժերը արտերկրում: Օրենքում ասվում է, որ դա կարող է լինել հետեւյալ դեպքերում` ՌԴ տարածքից դուրս տեղակայված ՌԴ զինված ուժերի վրա հարձակման, այլ պետության դեմ ագրեսիայի կանխման կամ ետ մղման, արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի կամ նավարկության անվտանգության ապահովման դեպքերում:



Օրենքի նախապատրաստման ժամանակ առաջին հերթին հաշվի է առնվել այն, որ ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը: ՌԴ-ի համար դրանք պետություններ են, որոնց դեմ կարող է հարձակում կատարվել:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---