10 սեպտեմբերի 2009 - 15:02 AMT
Հայաստանի կառավարությունը թույլ տվեց «Արմավիային» երկարացնել Ա-319 ինքնաթիռի շահագործման ժամկետը
Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը ընդունեց որոշում` երկարացնել «Արմավիայի» Ա-319 ինքնաթիռի շահագործման ժամկետը, որի նկատմամբ կիրառվել էր «Ժամանակավոր ներմուծում» արտոնյալ մաքսային ռեժիմը:

A-319 ինքնաթիռի շահագործման ժամկետը կերկարացվի մինչեւ 2017թ.

«Արմավիա» ավիաընկերությունը` Միջազգային Օդային Փոխադրամիջոցների Միության (IATA) անդամ է: «Արմավիան» ամսական կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք:

2008 թ-ին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է մոտ 647000 ուղեւոր: Ինքնաթիռների շարժակազմը կազմված է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից: