10 սեպտեմբերի 2009 - 18:03 AMT
Ռալֆ Յիրիկյանը «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական համալսարանի պատվավոր դոկտոր է դարձել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: Ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրեց բիզնեսի հաջողակ ռազմավարության եւ ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին:

«Ապագան այսօր ենք կերտում` աշխատանքի, գիտելիքի եւ ուսանողներին դրա փոխանցման միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նպատակը ոչ միայն որպես կոմերցիոն կազմակերպություն զարգանալն է, այլ նախեւառաջ` ուսանողների եւ մասնագետների համար բիզնեսի օրինակ լինելն է: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ձեզ փոխանցենք մեր աշխատանքի արդյունքները, որովհետեւ հավատում ենք ձեռք բերվածն ուրիշների հետ կիսելու գաղափարին»,- հանդիպման ժամանակ նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ հանդես է եկել որպես կորպորատիվ քաղաքացի, եւ մենք հույս ունենք, որ դուք էլ, երբ ժամանակը գա, կստանձնեք այդ առաքելությունը»,- հավելել է Յիրիկյանը:

Պարոն Յիրիկյանը նաեւ անդրադարձավ ընկերության աշխատանքի ընդհանուր արդյունավետության համար շարունակական նորարարության` այդ թվում առավել ժամանակակից ցանցի ապահովման եւ մատուցվող նոր ծառայությունների, դերին:

Դասախոսությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենին շնորհվեց «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Հանդիպմանը ներկաէիննաեւՎանաձորի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: