10 սեպտեմբերի 2009 - 21:24 AMT
Հայաստանի բանտարկյալների մեծամասնությունը հրաժարվում է հասարակական պաշտպաններից
Այսօր ՀՀ Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Հրաժարում հասարակական պաշտպաններից» կլոր սեղանը, որին ներկա էին դատախազության, դատարանի, ոստիկանության ներկայացուցիչները եւ իրավաբաններ: Իրավաբանների ներկայացված զեկույցներում նշվում է, որ հասարակական պաշտպաններից ամենից շատ հրաժարվում են Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում:

2008 թ-ի տվյալներով 364 մեղադրյալներից 291 հրաժարվեցին հասարակական պաշտպանի ծառայություններից դեռ գործի հետաքննության ընթացքում, իսկ 2009 -ի տվյալներով պաշտպանից հրաժարվել է 42 մեղադրյալ 102-ից:

Իրավաբանների խոսքերով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ հանրությունը կամ տեղյակ չէ այս ծառայության անվճար լինելու մասին, կամ չի վստահում անվճար պաշտպանների ծառայությանը, կարծելով որ այդպիսի պաշտպանությունը ցածր որակ կունենա: Զեկույցում նաեւ նշվում է, որ քննիչներից շատերը ճնշում են գործադրում մեղադրյալների վրա, ստիպելով հրաժարվել հասարակական պաշտպաններից: