Ռուսաստանի դիրքերը Կովկասում եւ, մասնավորապես Հայաստանում, թուլանում են

PanARMENIAN.Net - «Պետք չէ թերագնահատել թուրքական դիվանագիտությունը, Անկարայից բխող ցանկացած առաջարկ ուղղված է Թուրքիայի հզորացմանը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը: Ըստ նրա, Կարս-Գյումրի երկաթուղին, որի վրա հույսը դրել է Ռուսաստանը, չի գործի, Թուրքիան փոխարենը առաջարկեց տարածաշրջանային «խաղաղության քարտեզը»: «Ռուսաստանի դիրքերը Կովկասում եւ, մասնավորապես Հայաստանում, թուլանում են: Այժմ Մոսկվան պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի տարածաշրջանին, հետո կարող է ուշ լինել»,-ասել է փորձագետը:



Նա նաեւ նշել է, որ այժմ Կովկասի ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է գնում Թուրքիայի դիվանագիտական ծառայությունում: «Սեպտեմբերին Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի շրջանակներում, տեղի կունենա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Այնուհետեւ, հոկտեմբերի 2-3 Ղարաբաղի հարցը Նախիջեւանում կքննարկեն Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները: Մոսկվայում ողջունում են հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը` հիմնական ԶԼՄ-ների տրամադրվածությունը դրական է, կամ չեզոք»,-ասել է Արեշեւը` հիշեցնելով, որ Թուրքիան Մոսկվայի խոշորագույ առեւտրատնտեսական գործընկերներից մեկն է, իսկ Հայաստանը ռազմական-քաղաքական դաշնակիցը: «Այնուամենայնիվ, հարաբերությունների կարգավորումը Երեւանի ու Անկարայի միջեւ անցնում է ԱՄՆ հովանու ներքո, ԵՄ-ի որոշ մասնակցությամբ»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---