Հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի պատմական տարածքում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը կկարողանա զբոսաշրջության զարգացման ոլորտում մրցել Թուրքիայի հետ իր պատմական հայրենիքում` Վանա լճի շրջանում: Նման ենթադրություն է հայտնել ՀՀ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ես վստահ եմ, որ Վանա լճի շրջանում զբոսաշրջության ինֆրակառույցը թույլ է զարգացած»»- ասել է նա:



Այդ ենթատեքստում Միության նախագահն ավելացրել է, որ զբոսաշրջության եւ շինարարության ոլորտի հայ մասնագետները մի քանի տարում այնտեղ շատ լավ հայկական զբոսաշրջության կենտրոններ կստեղծեն: «Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք մոմ վառել Աղթամար կղզում եւ ցողվել Վանա լճի ջրով»,- նշել է նա:



Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանում զարգացում ստացող ոլորտների թվում Ղազարյանը նշել է գյուղատնտեսությունը, էներգետիկան, տեքստիլ արդյունաբերությունը: Այդ կապակցությամբ նա հաղորդել է, որ գործվածքի արտադրության եւ հումքի ստացման շուրջ արդեն բանակցություններ են ընթանում թուրքական ընկերությունների հետ: Հայկական Սպիտակ քաղաքում արդեն թուրքական կապիտալով նման մի ձեռնարկություն է գործում: «Մեր ցեմենտի գործարանները կկարողանան ավելացնել իրենց հզորությունը եւ ապահովել թուրքական արդյունաբերության պահանջարկը»,- ավելացրել է նա: Համագործակցության պոտենցիալ կա նաեւ այլ ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունն ու գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները: Ակտիվ իմպուլս կստանա սահմանամերձ առեւտրի զարգացումը Գյումրուց մինչեւ Արմավիր, Կարսից մինչեւ Իգդիր, որի արդյունքում աշխատատեղերի զգալի քանակ կառաջանա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---