11 սեպտեմբերի 2009 - 19:51 AMT
Չինաստանը պատրաստ է ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստան կատարած իր այցի շրջանակներում հանդիպել է ԿԺՀ նախագահի տեղակալ Սի Ցզինպինի հետ: Հանդիպման ընթացքում Սի Ցզինպինը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները զարգանում են: Նրա խոսքով, դրա վկայությունը քաղաքական փոխվստահության խորացումն է, փոխանակության մշտական ընդլայնումը առեւտրատնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ արդյունավետ հակամարգման օժանդակումը միջազգային եւ տարածաշրջանային գործերում: Սի Ցզինպինն ընդգծել է, որ Չինաստանը լուրջ ուշադրություն է հատկացնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ նրան որպես բարեկամ ու գործընկեր է դիտում: ԿԺՀ փոխնախագահը հայտարարել է փոխվստահությունն ամրապնդելու եւ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու` երկրի պատրաստակամությունը միջպետական կապերը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Էդվարդ Նալբանդյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը լուրջ նշանակություն է տալիս Չինաստանի հետ կապերին եւ այսուհետ էլ շարունակելու է վստահորեն հավատարիմ մնալ այդ քաղաքականությանը` աջակցելով Չինաստանի խաղաղ վերամիավորմանը: Նա Չինաստանի հետ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ տրանսպորտային ոլորտներում փոխանակումների հետագա ընդլայնման եւ համագործակցության հույս է հայտնել, հաղորդում է Սինխուա գործակալությունը: