ՀԿԵՈՒ-ն ակտիվորեն հետաքրքրվում է առողջապահության ոլորտի նախագծերով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հանդիպման ժամանակ քննարկվել են բժշկությանն ու առողջապահությանը, աշխատակիցների բժշկական սպասարկմանn եւ անձնակազմի բուժզննմանը վերաբերող հարցեր:



«Ապրիի հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների վերականգնման ու երկարացման կենտրոնի կողմից, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀԿԵՈՒ-ն որոշեց ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը:

«Ապրիի հպարտ» ծրագիրն իրականացվում է անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով: Այժմ ՀԿԵՈՒ-ն պատրաստ է հովանավորել նոր հիվանդների:



ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն, հանդիսանալով «Ռուսաստանի Երկաթուղի» ԲԲԸ ձեռնարկության 100-րդ դուստր ընկերությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը` 30 տարի է, 10 տարի երկարացման իրավունքով առաջին 20 տարին աշխատելուց հետո` երկկողմ համաձայնությամբ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---