Սուրեն Սուրենյանց. Հայկական իշխանություններն ունեն «ինտելեկտուալ պոտենցիալի լուրջ դեֆիցիտ»

PanARMENIAN.Net - Հայկական իշխանություններն ունեն ինտելեկտուալ պոտենցիալի լուրջ դեֆիցիտ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա մեկնաբանեց ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի վերջին մամլո ասուլիսներից մեկը` նշելով, որ հայ - թուրքական հարաբերությունների էությունը բացատրելու փոխարեն նախարարն արդարանում էր լրագրողների առջեւ:



Թուրքական դիվանագիտությունն ի տարբերություն հայկականի բավականին ճկուն է, նշեց Սուրենյանցը, հավելելով, որ Հայաստանի իշխանության որակը ո'չ ԱՄՆ-ի խնդիրն է, ո'չ էլ Թուրքիայի, այլ համայն հայության խնդիրն է: «Հայաստանի իշխանություններն իրենց գրծունեությամբ պետք է ստեղծեն այնպիսի որակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին», - նշեց Սուրենյանցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---