Սենատոր Ռոբերտ Մենենդեզը ստացել է Freedom Award պարգեւը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ) Նյու-Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզին Freedom Award պարգեւ է շնորհել: Այն շնորհվել է սեպտեմբերի 3-ին Նյոր-Յորքում: «Մենք հպարտ ենք, որ սենատոր Մենենդեզը ստանում է այդ մրցանակը: Նա բազմիցս ցուցադրել է իր հավատարմությունը ԱՄՆ հայկական համայնքին եւ նրա խնդիրների լուծմանը»,- հայտնել է ԱՀԴՀ Խորհրդի անդամ Ջորջ Աղայանը:



Ավելի քան 16 տարի շարունակ Ռոբերտ Մենենդեզը պաշտպանում է Ամերիկայի հայ համայնքի շահերը : Իր գործունեության մեջ նա մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ու ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հաղորդում է The Armenian Weekly-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---