Հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ

PanARMENIAN.Net - Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ելույթները շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանն այսօր վճռորոշ հանդիպում կանցկացնի, որի արդյունքում հայտնի կդառնա աշխարհի չեմպիոնը մինչեւ 75կգ ք/կ: Հակոբյանի մրցակիցը եզրափակչում կլինի ուզբեկ բռնցքամարտիկ Աբբոս Ատոեւը, որը կիսաեզրափակչում հաղթեց հնդիկ Վիենդերին 7:3 հաշվով:



Հակոբյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 4:3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Վենեսուելայի ներկայացուցիչ Ալֆոնսո Բլանկոյի հանդեպ:



Իսկ Հակոբյանի ուղին դեպի Օլիմպ սկսվեց եզրափակչի 1/32 իրաքցի Աբդուլրիդ Վահիդի հանդեպ հաղթանակից (13:6): 1-16-ում նա հաղթեց շվեդ Նաիլ Տերբունյուին (15:11), 1/8-ում` իռլանդացի Դարրեն Օ'Նիլին (7:3), իսկ քառորդ եզրափակչում 8:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մոլդավացի Վիկտոր Կոտյուժանսկու հանդեպ, դուրս գալով կիսաեզրափակիչ:



Հիշեցնենք, որ Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացնում էր 9 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հակոբյանին հաջողվեց մեդալ ապահովել իր համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---