12 սեպտեմբերի 2009 - 10:55 AMT
Եվգենի Սուդակով. Միշա Ալոյանը միավորներով նկատելի առավելությամբ սկսեց փախչել մրցակցից
Սեպտեմբերի 11-ին Միլանում ընթացող աշխարհի առաջնությանը մինչեւ 51 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 7:8 հաշվով պարտվեց մոնղոլ Տուգցոգտ Նիյամբայարին եւ միայն բրոնզին արժանացավ:

Երկրորդ ռաունդից հետո Ալոյանն առջեւում էր 6:2 հաշվով, ոչ ոք չէր կասկածում նրա հաղթանակի հարցում: Բայց երրորդ ռաունդում նա սկսեց փախչել մրցակցից իջեցրած ձեռքերով: Երկու բաց թողած հարվածներից հետո նա բարձրացրեց ձեռքերը, բայց չդադարեց խուսափել մենամարտից: առավելությունն աստիճանաբար սկսեց կրճատվել, իսկ գոնգից 15 վայրկյան առաջ 7:6 հաշվի ժամանակ մրցավարը Ալոյանին զգուշացում ցույց տվեց, որը հաղթանակ բերեց մոնղոլին` 8:7:

Ռուսաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Եվգենի Սուդակովը մենամարտից հետո հայտարարեց, որմրցավարն այդ դրվագում գործում էր կանոններին համապատասխան:

«Մենամարտի կանոնադրության համաձայն, եթե բռնցքամարտիկը հաղթում է եւ խուսափում մենամարտից, մրցավարը պետք է նրան նկատողություն ցույց տա, իսկ երկու այդպիսի նկատողություններից հետո` զգուշացում,- բացատրեց Եվգենի Սուդակովը:- Նա արդեն ուներ երկու նկատողություն: Այնպես որ մրցավարը պարտավոր էր նրան զգուշացում ցույց տալ պասիվության համար, որը նրա համար ճակատագրական դարձավ: Մինչեւ մենամարտի ավարտը 15 վայրկյան էր մնում, եւ մեր բռնցքամարտիկը չհասցրեց փրկել նրան: Մրցավարի հանդեպ բողոք չպետք է լինի: Ալոյանն ինքը հանձնեց արդեն հաղթանակած մենամարտը: Երիտասարդին փորձ է պակասում: Կարծում եմ` այդպիսով Ռուսաստանի հավաքականը իրական ոսկե մեդալ կորցրեց, չէ՞ որ Ալոյան աշխարհի առաջնությանը շատ որակյալ բռնքամարտ էր ցույց տալիս»,- Սուդակովի խոսքերը մեջբերում է «Վես Սպորտ» գործակալությունը:

«Մենամարտից խուսափելու» համար զգուշացումներ տալու` մրցավարին թույլ տվող կանոնն ընդունվեց 2008թ. Օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Պեկինում: Այն ուղղված էր կուբացիների դեմ, որոնք նվազագույն առավելության դեպքում բնական ճարպկության հաշվին կարողանում էին փոխչել մրցակցից մի քանի ռաունդ շարունակ: Միլանում ընթացող ԱԱ կիսաեզրափակիչ մենամարտում այդ կանոնն աշխատեց Միշա Ալոյանի դեմ: