12 սեպտեմբերի 2009 - 14:20 AMT
ԼՂՀ սահմանը խախտելու ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է մի շարք հայկական ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 11-ին ադրբեջանական 8-10 ուղղաթիռներ Աղդամի ուղղությամբ հատել են շփման գիծը: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը տեղեկացնում է, որ նախօրեին ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ադրբեջանական տարածքում՝ շփման գծից 6-7 կմ հեռավորության վրա արձանագրել են ուղղաթիռների թռիչք: Սակայն դա եղել է Ադրբեջանի տարածքում եւ հայկական կողմը պատասխան գործողությունների չի դիմել:

Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, որ ԼՂՀ օդային սահմանները մշտապես հսկվում են ԼՂՀ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից եւ սահմանը խախտելու ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի: